Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Հասարակություն

«Ասաց՝ գնա որտեղ ուզում ես բողոքի, ես պրոբլեմ չունեմ». դասախոս, դոցենտ Արայիկ Գյոզալյանը՝ ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանի կամայականությունների զոհ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) ռեկտորի Դավիթ Խիթարյանի պաշտոնեական դիրքի չարաշահման ու կամայականության արդյունքում` դասախոս, դոցենտ Արայիկ Գյոզալյանը կորցրել է աշխատանքը: Նախկին դասախոսը դատական հայց է ներկայացրել բուհի դեմ՝ աշխատանքային իրավունքները պաշտպանելու համար. այն է՝ հրամանն անվավեր ճանաչել, նախկին աշխատանքում վերականգնել և բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը:

NEWSPRESS.am-ի հետ զրույցում Արայիկ Գյոզալյանը նշեց, որ ռեկտորի ժ/պ Դավիթ Խիթարյանը բոլոր աշխատակիցների պայմանագրերը 2019թ-ի օգոստոսին լուծարել է, կնքել է նոր պայմանագրեր՝ 1 տարի ժամկետով, պատճառաբանելով, թե կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում՝ ռեֆորմներ: Թեև դասախոսը կանխազգացել է, թե ինչի կարող է հանգեցնել 1 տարի ժամկետով պայմանագիրը և սկզբում չի ցանկացել ստորագրել պայմանագրի տակ, սակայն ի վերջո համաձայնել է:

«Ես իրեն ասացի, որ ըստ նոր աշխատանքային օրենսգրքի գործող պայմանագրերը լուծվում են միայն այն դեպքում, երբ կազմակերպությունը լուծարվում է, իսկ կառուցվածքային փոփոխությունների դեպքում գործող պայմանագրերը չեն լուծվում։ Ինքը ինձ ասաց, որ ես պրոբլեմ չունեմ, ես եմ որոշողը։ Այդ պայմանով կնքեց բոլորի հետ պայմանագրեր՝ մեկ տարի ժամկետով»,-մեզ հետ զրույցում ասաց Արայիկ Գյոզալյանը:

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի և Գյոզալյանի միջև աշխատանքային տարաձայնություններ են սկսվել: Հետագա խնդիրներից խուսափելու համար Արայիկ Գյոզալյանը 2019թ. հոկտեմբերին ինքնակամ դիմում է գրել ու ազատվել ՈԱ բաժնի ղեկավարի պաշտոնից՝ աշխատանքը շարունակելով սպորտային մենեջմենտի և հասարակական գիտությունների ամբիոնում՝ որպես դոցենտ: Որոշ ժամանակ անց՝ 2020թ․-ին, զրկվել է նաև այս աշխատանքից:

Նա պատմեց, որ 2020թ-ին, արձակուրդից հետո՝ օգոստոսի 24-ին գնացել է աշխատանքի և պարզվել է, որ Արայիկ Գյոզալյանն ազատվել է աշխատանքից:

«Նոր ամբիոնի վարիչ կար արդեն, դիմում եմ նորանշանակ ամբիոնի վարիչին, որպեսզի ծանոթանամ, թե սեպտեմբերից ինչ ծանրաբեռնվածությամբ եմ աշխատելու, որ խմբերի հետ։ Ինքն ինձ պատասխանում է, որ սեպտեմբերի 1-ից այն առարկաները, որոնք ես դասավանդում էի մագիստրատուրայում արդեն չկան, մենք նոր առարկաներ ենք մտցրել։ Ես իրեն ասում եմ մի քանի օրից ուսումնական գործընթացը սկսում է, իսկ դուք կրթական ծրագիր եք փոխել, իսկ դա բարդ և ժամանակատար գործ է։ Նա նաև ինձ տեղեկացրեց, որ ես այլևս չեմ դասավանդելու, իրենք փորձված մասնագետներ են բերելու և մագիստրատուրայի որակը բարձրացնում են»,-պատմեց մեր զրուցակիցը։

Գյոզալյանը բուհում աշխատում էր որպես Սպորտային մենեջմենթի և հասարակական գիտությունների ամբիոնի դոցենտ, ինչպես նաև աշխատում էր Որակի ապահովման բաժնի ղեկավար՝ մոտ 12 տարի ղեկավարել է այդ բաժինը։ Մանկավարժական գիտությունների թեկնածու է, դոցենտ, ունի 50-ից ավելի գիտական հոդվածներ հրապարակած, ինչպես նաև մեթոդական ձեռնարկներ և այլն։

Նա որոշել է պաշտպանել իր իրավունքները: Դասախոսը պատմում է, որ երբ մտել է ռեկտորի մոտ, նա ուղիղ ասել է, թե Գյոզալյանն այլևս անելիք չունի բուհում և դա իր որոշումն է:

«Ասաց՝ գնա որտեղ ուզում ես բողոքի, ես պրոբլեմ չունեմ։ Ասացի, որ չարաշահում է պաշտոնական դիրքը»,-ասում է Արայիկ Գյոզալյանը:

Հարկ է նկատել, որ վերջինս 2021թ-ի փետրվարին, այսինքն՝ աշխատանքից ազատվելուց մի քանի ամիս անց արդեն նոր գիտական կոչում կստանար, քանի որ լրանում էր ինստիտուտում աշխատելու նրա 20 տարին: Գյոզալյանը հայտ էր ներկայացնելու հերթական գիտական կոչման համար և պրոֆեսորի կոչում կստանար, եթե Խիթարյանը նրան աշխատանքից չազատեր:

2020թ․-ի հոկտեմբերին դատական հայց է ներկայացվել բուհի դեմ՝ աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքը վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջով՝ Արայիկ Գյոզալյանը դիմել է դատարան: 

Նրա փաստաբան Տիգրան Ղազարյանի համոզմամբ՝ տեղի է ունեցել աշխատանքային իրավախախտում, ինչից ելնելով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է հայցադիմումը վարույթ ընդունել: Գործի շրջանակում դատական նիստեր են տեղի ունեցել, սակայն մինչ օրս հարցը լուծված չէ:

 

Հարկ է նկատել, որ Արայիկ Գյոզալյանը ՀՖԿՍՊԻ հիմնադրամի հետ աշխատանքային պայմանագիր է կնքել ոչ միայն որպես բուհի որակի ապահովման բաժնի ղեկավար, այլև որպես ամբիոնի դոցենտ: Սա արվել է ներքին համատեղմամբ (վարչական աշխատողն առնվազն 0.5 դրույք պետք է ունենա գիտամանկավարժական գործունեություն):

Նրա՝ ամբիոնի դոցենտի մեկամյա աշխատանքային պայմանագիրը կնքվել է նախ 2017թ․-ին, սակայն հետագայում չի վերակնքվել ու դարձել է անորոշ ժամկետով, քանի որ ինքն արդեն դոցենտ էր ու իր կատարած գիտամանկավարժական, հասարակական աշխատանքի հիման վրա 5 տարի ժամկետով իրավունք ուներ աշխատել այդ պաշտոնում՝ առանց մրցույթի անցկացման։

Արայիկ Գյոզալյանը վստահեցնում է, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի այսօրինակ մոտեցումը ոչ թե իր մասնագիտական կարողությունների օբյեկտիվ գնահատման արդյունքն է, այլ անձնական տրամադրվածություն իր հանդեպ:

Գյոզալյանի հավաստմամբ՝ իրեն աշխատանքից ազատել են ՈԱ բաժնի ղեկավարի պայմանագրի հիման վրա, այնինչ այդ պաշտոնից ազատվելու դիմումն ինքնակամ է գրել:

«Նույնիսկ ազատման հրամանը հղվել է ոչ թե ամբիոնի դոցենտի, այլ ՈԱ բաժնի պայմանագրին: Ստացվում է՝ լուծված պայմանագրի հիման վրա ինձ հետ նորից համաձայնագիր է կնքվել»,-ասաց Արայիկ Գյոզալյանը:

Նա դիմումներ է գրել նար ԿԳՄՍ և՛ նախկին նախարար Արայիկ Հարությունյանին, և՛ գործող նախարար Վ.Դումանյանին, սակայն նախարարները խնդրին անհաղորդ են մնացել:

Արայիկ Գյոզալյանը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին մեղադրում է ոչ միայն պաշտոնեական դիրքի չարաշահման, ինստիտուտն անօրինական կերպով կառուցվածքային (չհիմնավորված) փոփոխությունների ենթարկելու, այլ նաև դասախոսներին անհիմն կերպով աշխատանքից ազատելու, նոր ստորաբաժանումներ ու հաստիքներ ավելացնելու, աշխատակիցների ոչ օբյեկտիվ ընտրության ու պաշտոնի տեղակալման (առանց բաց մրցույթների), վարչական աշխատողների շրջանում արտաքին համատեղմամբ աշխատանք չկատարելու պահանջների չպահպանման և այլ իրավախախտումների մեջ:

Արայիկ Գյոզալյանի խոսքով՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու առաջին իսկ օրվանից Դավիթ Խիթարյանը և մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավարը պնդում էին, որ վարչական ապարատի աշխատողներն իրավունք չունեն արտաքին համատեղությամբ աշխատելու, բայց նա մատնանշում է մի շարք դեպքեր, երբ բուհում վարչական պաշտոն զբաղեցնող անձինք (պրոռեկտոր, դեկան, ամբիոնի վարիչ) համատեղությամբ աշխատում են նաև այլ կառույցներում:

Բացի այդ, մեր զրուցակիցը մատնանշում է մի շարք իրավախախտումներ, որոնք իրականացվել են ռեկտորի կողմից: