«Թալիբան»-ը կապ ունի «ԻՊ»-ի հետ. Ամրուլլահ Սալեհ
Թալիբների դեմ դիմադրության կազմակերպիչներից Ամրուլլահ Սալեհը նշել է, որ կան ապացույցներ, որ թալիբները «ԻՊ»-ի հետ համագործակցում են:
Օգոստոսի 15-ին թալիբները վերահսկողություն հաստատեցին Աֆղանստանի գրեթե ողջ տարածքի վրա: Առայժմ նրանք չեն կողմնորոշվել ապագա կառավարության կառուցվածքի և կառավարման ձևի վերաբերյալ: Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը խոստացել է, որ ամերիկյան զորախումբն ամբողջությամբ օգոստոսի 31-ին կլքի երկիրը:
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ -ը կշարունակի իր քաղաքացիներին տարհանել Աֆղանստանից, նույնիսկ զորքերի դուրսբերման վերջնաժամկետից հետո: Ավելի վաղ Sputnik ռադիոն հայտնել էր, որ թալիբները Թուրքիայից խնդրել են օգնել Քաբուլի օդանավակայանի կառավարման հարցում: