Վրաստանում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 73 մարդ
Վրաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի նոր տիպի վարակման 4031 դեպք։
Այս մասին ասվում է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի հաղորդագրության մեջ:
Մեկ օրվա ընթացքում մահացել է 73 մարդ: Ընդգծենք, որ վերջին շաբաթներին Վրաստանում օրական գրանցվում է վարակման մի քանի հազար դեպք։ Երկրում օր օրի խստացվում են և ավելացվում նոր սահմանափակումներ։