Քաբուլում պայթյունների մի մասն իրականացրել են ամերիկացի զինվորականները․ «Թալիբան»
Արմատական «Թալիբան» շարժումը նշել է, որ երեկ Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների մի մասն իրականացրել են ամերիկացի զինվորականները։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Նշվում է, որ ամերիկացիներն այդկերպ ոչնչացրել են իրենց զինամթերքը, որը չեն պատրաստվում տանել ԱՄՆ։ Ընդգծենք, որ երեկ Քաբուլի օդանավակայանում պայթյուններ են որոտացել, ինչի հետևանքով կան մի քանի տասնյակ զոհեր և վիրավորներ։
Ավելի վաղ ամերիկյան և բրիտանական հետախուզական ուժերը նշել են, որ Քաբուլի օդանավակայանում հնարավոր է ահաբեկչություն։