Սյունիքի ճանապարհի փակելը թատրոն է, պայմանավորված ակցիա. Ստեփան Դանիելյան
Սյունիքի ճանապարհի փակելը թատրոն է, պայմանավորված ակցիա, դրան, ըստ երևույթին, կհետևի ինչ որ պայմանավորվածություն, կամ անցումային փաստաթուղթ, ըստ երևույթին անկլավների հետ կապված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Թատրոնի թիրախը հանրությունն է, նրա արձագանքը, ըստ արձագանքի, կխաղարկվի հաջորդ արարը: Հանրության զիջողականության պոտենցիալն է թեստավորվում, բայց առաջին հերթին սյունեցիների: Թեստի արդյունքները հետագա քայլերի համար կարևոր են լինելու»,-գրել է Դանիելյանը։