Այսքանից հետո ո՞րն է քո մատնանշած Թուրքիայի «դրական ազդակը»․ Շարմազանով
Այդ ի՞նչ դրական ազդակներ կան Թուրքիայից։ Ֆեյսբուքյան իր էջում գրում է Էդուարդ Շարմազանովը և հավելում․
«Ճանաչո՞ւ ու դատապարտո՞ւմ է Թուրքիան Հայոց ցեղասպանությունը։ Հրաժարվու՞մ է Թուրքիան սատարել Ադրբեջանին։ Պահանջու՞մ է Թուրքիան Ադրբեջանից դուրս բերել իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Ճանաչու՞մ է Թուրքիան Արցախի օկուպացիան Ադրբեջանի կողմից։
Իհարկե՝ ոչ։
Կապիտուլյանտ, այսքանից հետո ո՞րն է քո մատնանշած «դրական ազդակը»։
Մեզ հասնում է,մենք որպես հասարակություն արժանի չենք Հայաստանին։ Ծնկի գալ թշնամու առաջ ու Հայաստանը նման «դրական ազդակներով» դարձնել «թուրքական վիլայեթ»։ Սա է «մուրճով» ռեժիմի արդյունքը»։