Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմին
Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին
Սևանում բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրում
Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվել է վերաօծման 12-րդ տարեդարձըԱրարատի մարզում բախվել են 3 մեքենա. հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներԲողոքի ակցիաներ Թբիլիսիում. կան ձերբակալվածներԻրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)
Քաղաքականություն

Հայաստանի և Արցախի վերջնական կործանման խարանը լինելու է բոլորինս անխտիր, նավը սկելուց հետո ինձ չի սփոփելու այն փաստը, որ խիղճս մաքուր էր ու պայքարս՝ ազնիվ. Աշոտյան

Նախորդ ֆոտոկոլաժը, որ տեղադրեցի էջիս, բայց որի հեղինակը ես չեմ, բուռն արձագանք ստացավ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: 

«Ի սկզբանե պարզ էր, որ 2018-ի ապրիլին փողոցներ փակած և սրիկային իշխանության բերած, իսկ հիմա իրականության հետ առերեսվող մարդկանց համար այն դառը պիտի լիներ:

Ուղիղ ասեմ:

Ես չեմ մեղադրում միայն 2018-ին կապիտուլյանտի կեղծիքներին, մանիպուլյացիաներին ու ստերին հավատացած մարդկանց:

2018-ի մեջ բոլորն իրենց չափ մեղքն ունեն, այդ թվում՝ ես:

Թեպետ իշխանազավթման առաջին իսկ օրերից ընկերներիս հետ միասին փորձել եմ բացել մարդկանց աչքերը, հասցնել ճմարտությունը, կանխել աղետը:

Ու դրան ի պատասխան ստացել եմ սև ժապավեններ, սեփական անձիս թաղումներ, դագաղներ, հայհոյանքներ ու տնկած մատեր:

Ինչևէ, շատերը կույր էին, խուլ, չարացած, սանձարձակ, բայց «հպարտ»:

Սակայն հիմնական մեղավրոը մարդկանց հույզերի վրա գիտակցաբար խաղացած, օտար շահեր սպասարկող, աճպարար և դեմագոգ Նիկոլն էր և իր խմբակը, որ անբարո կերպով շահարկեց մարդկանց հոգնածությունն ու հույզերը, սպասելիքներն ու հավատը, գեներացրեց անսահման ու փուչ ատելություն, համատարած կուրություն և խլություն, մաղձ ու չարություն:

Ու որևէ մեկին մեղադրելուց առաջ, որ նա ձեզ մոլորեցրեց, օգտագործեց ու խաբեց, մեղադրեք նախ ինքներդ ձեզ, հետո՝ Նիկոլին, հետո նոր գուցե ինձ ու իմ ընկերներին, եղանակին, այլմոլորակայիններին, 5G կապին և պատվաստանյութերին:

Այսօր, հատկապես՝ հունիսի 20-ից հետո, սրիկային սատարող մարդկանց մեղադրելու իրավունք ես ունեմ: Մեղադրելու, բայց ոչ վիրավորելու:

Ու պիտի կրկնեմ, որ եթե նոյեմբերի 9-ը կապիտուլյանտ Նիկոլի խարանն էր, ապա հունիսի 20-ը իրեն ճնշումներով, վախից, հոժարակամ, հաճույքով կամ կեղծիքներով ընտրած հարյուր հազարների:

Հ.Գ. Ավաղ, Հայաստանի և Արցախի վերջնական կործանման խարանը լինելու է բոլորինս անխտիր: Նավը սկելուց հետո ինձ չի սփոփելու այն փաստը, որ խիղճս մաքուր էր ու պայքարս՝ ազնիվ»: