Մնում է հուսալ, որ Ստեփանակերտը վաղը չի անվանվի Խանքենդի. նախկին իմքայլական
Նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ով ներկայացնում էր «Իմ քայլը» խմբակցությունը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որով ակնարկել է Փաշինյանին: Վերջինս կառավարության այսօրվա նիստում օգտագործել էր հայկական գյուղերի ադրբեջանական անվանումները:
Նա մասնավորապես գրել է. «Մնում է հուսալ, որ Ստեփանակերտը վաղը չի անվանվի Խանքենդի:
Սա արդեն ոչ թե անընդունելի է` բոլոր հնարավոր սահմանները հատած, այլ լուրջ հարց է առաջ գալիս` ո՞ւմ շահերն ենք պաշտպանում»: