Կապան-Գորիս միջպետական Մ2 ճանապարհը բաց է. Սյունիքի փոխմարզպետ
Կապան-Գորիս միջպետական Մ2 ճանապարհը բաց է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:
Oոստոսի 25-ին` ժամը 23։00-ից, ադրբեջանական ԶՈՒ–երը փակել էին Գորիս–Կապան ավտոճանապարհի Շուռնուխ–Կարմրաքար հատվածը։ Բացի այդ, ադրբեջանական զինված ծառայողները փակել էին նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը։