Հակառակորդը արգելապատնեշներ է տեղադրել Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհին. aravot. am
Մեղրի-Երեւան միջպետական Մ2 ճանապարհով, ադրբեջանցիների կողմից բացելուց հետո առաջինը երթեւեկեցին ՀՀ վարչապետի խորհրդական, Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանն ու Ազգային ժողովի պատգամավոր, գորիսեցի Արմեն Խաչատրյանը։
«Ռոբերտ Ղուկասյանը եկավ Կապանի կողմից, ես եկա Գորիսից, հանդիպեցինք Շուռնուխում։ Ճանապարհը բաց է»,–Aravot.am-ի հետ ասաց Արմեն Խաչատրյանը։