ԱՄՆ-ն Աֆղանստանում ավիահարվածներ է հասցրել՝ Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո
ԱՄՆ զինված ուժերը օդային հարվածներ են հասցրել Աֆղանստանի արևելքում գտնվող Նանգարհար նահանգում, ինչի հետևանքով «ԻՊ» ահաբեկչական խմբավորմն անդամ է սպանվել։
Հարվածները հասցվել են օգոստոսի 26-ին՝ Քաբուլի օդանավակայանի մերձակայքում տեղի ունեցած ռմբակոծությունից հետո, որի հետևանքով զոհվել է 13 ամերիկացի զինվորական։
Միևնույն ժամանակ, Պենտագոնը չի հայտնել, թե արդյոք գործողությունը կապված է ահաբեկչության հետ: