Ֆրանսիան հայտարարել է Աֆղանստանից մարդկանց տարհանման ավարտի մասին
Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ղեկավար Ֆլորենս Պարլին հայտարարել է Աֆղանստանից մարդկանց տարհանման ավարտի մասին:
Երկրի նախարարության գլխավոր շտաբը հայտնել է, որ ուրբաթ երեկոյան ֆրանսիացի վերջին զինվորականները հեռացել են Քաբուլից:
Օտարերկրյա քաղաքացիների և օտարերկրյա առաքելությունների համար աշխատող աֆղանցիների տարհանումն իրականացվում է Քաբուլի միակ օդանավակայանի միջոցով, որը վերահսկվում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ երկրների զինված ուժերի կողմից: