Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

ՏԻՄ ղեկավարների «վերբովկա» են սկսել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Աշնանը ՀՀ մի շարք համայնքներում, այդ թվում՝ խոշոր քաղաքներում, սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ Մենք առիթ ունեցել ենք տեղեկացնելու, որ քաղաքական ուժերը, այդ թվում՝ ընդդիմադիր սեկտորը, բավական լուրջ է տրամադրված և պատրաստվում է ակտիվ ներգրավվել այդ գործընթացում: Այս օրերին մենք նոր տեղեկություններ ենք ստանում, որ ընդդիմադիր հիմնական ուժերը առանձին համայնքներում համամասնական ցուցակը գլխավորելու համար այնպիսի թեկնածուներ են քննարկում, որ այդ հանգամանքը էապես անհանգստացնում է իշխանությանը: Այդ իսկ պատճառով, իշխանական ուժը տեղերում լայնամասշտաբ աշխատանքներ է իրականացնում տարբեր ուղղություններով:

Բացի նրանից, որ փնտրում են առավել ընդունելի թեկնածուների, մյուս կողմից՝ շարունակում են փորձերը՝ ազատվելու անցանկալի համայնքապետներից և նշանակելու «սվոյ» ժամանակավոր պաշտոնակատարների՝ հետագայում ընտրություններն իրենց ձեռնտու հունով անցկացնելու նպատակով։ Սակայն, մեղմ ասած, ամեն տեղ չէ, որ ճնշման այդօրինակ մահակն աշխատում է: Կան նաև համայնքներ, որտեղ ղեկավարները գոնե առերևույթ չեզոք են, ու ավելորդ աղմուկ չբարձրացնելու համար նպատակահարմար չի համարվել նրանցից ազատվելը: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, այդ համայնքապետների հետ իշխանության տարբեր ներկայացուցիչները փորձում են «աշխատանքներ» տանել և համոզել՝ ընտրություններին իշխանության թիմի հետ համագործակցել։

Ընդ որում, հատկապես խոշոր համայնքներում առաջարկվում է երկու տարբերակ՝ կա՛մ հանդես գալ որպես ՔՊ-ի համամասնական ցուցակի առաջին համար, կա՛մ պարզապես չառաջադրվել ոչ մի ցուցակով, բայց աջակցել իշխող կուսակցությանը՝ հետագայում «նորմալ» պաշտոն ստանալու հեռանկարով: Զուգահեռ, իշխանությունները իրենց «մարզային» մի քանի պատգամավորների փորձում են համոզել, որ նրանք խոշոր համայնքներում գլխավորեն ՔՊԿ ցուցակը։ Միևնույն ժամանակ, որոշ տեղերում փորձում են արտախորհրդարանական իրենց սատելիտ ուժերին ընդգրկել ՏԻՄ ընտրություններում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: