Այս իշխանությունը խրախուսում է Ադրբեջանի նոր սադրանքները. Աբրահամյան
Այս իշխանությունը ոչ միայն գործուն քայլեր չի ձեռնարկում ադրբեջանական ագրեսիայի զսպման, Հայաստանի սահմանային անվտանգության ապահովման ուղղությամբ, այլ իր հայտարարություններով, անատամ պահվածքով խրախուսում նոր սադրանքները։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը.
«Ցավոք, ադրբեջանական նոր լկտիությունների ռիսկը սահմանային տարբեր հատվածներում ոչ միայն պահպանվում է, այլ աճի դինամիկա է դրսևորում»։