Ճապոնիայում երկու մարդ մահացել է «Moderna»-ով պատվաստվելուց հետո
Կորոնավիրուսի դեմ «Moderna» պատվաստանյութով պատվաստումից հետո երկու մարդ է մահացավ Ճապոնիայում։ Այս մասին հայտնում է «The Times of India»-ն։ Տղամարդիկ մահացել են 30 տարեկան հասակում։
Մահից մի քանի օր առաջ նրանք ստացել են կորոնավիրուսային պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը: Նրանք պատվաստվել են պատվաստանյութի այն խմբաքանակով,որոնցում հայտնաբերվել են կեղտեր:
Ըստ գերատեսչության՝ մահվան ճշգրիտ պատճառը ճշտվում է:
Ավելի վաղ Ճապոնիայի իշխանությունները դադարեցրել էին «Moderna»-ով պատվաստումը, քանի որ որոշ չափաբաժիններում հայտնաբերվել էր կեղտ։