Իսկ տարիներ առաջ Ֆրեզնո-Երևան-Շուշի հեծանվարշավի մասին ֆիլմ էինք նկարում. Սպարտակ Ղարաբաղցյան
Գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տարիներ առաջ վավերագրական ֆիլմ էինք նկարում Ֆրեզնո-Երևան-Շուշի հեծանվարշավի մասին: Նախաձեռնողը 70-ամյա Վաչե Սողոմոնյանն էր, որը Արցախում հեկտարներով նռան, թզի, խաղողի այգիներ էր հիմնել, հազարավոր մարդկանց աշխատատեղերով ապահ ովել... Ֆիլմը վերնագրել էի «Հայն ու հեծանիվը» որը պատմություն էր նաև Քեսապից Ֆրեզնո հասած Վաչե Սողոմոնյանի մասին; Հիմա մտածում եմ, արդյոք «վարչապետի գավաթ» անունը կրող այս հեծանվարշավը համազոր է Ֆրեզնո-Երևան -Շուշի արշավին...»: