Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմին
Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին
Սևանում բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրում
Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվել է վերաօծման 12-րդ տարեդարձըԱրարատի մարզում բախվել են 3 մեքենա. հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներԲողոքի ակցիաներ Թբիլիսիում. կան ձերբակալվածներԻրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)
Քաղաքականություն

5165 շարժումը զգուշացնում է այս պահին իշխող ուժին և անձամբ Նիկոլ Փաշինյանին

5165 շարժումը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

Օգոստոսի 25-ին և 26-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի միջպետական և հանրապետական ավտոճանապարհների առանձին հատվածների փակումը ի դերև է հանում Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջան բացելու» խոստման սնանկությունը: Շրջափակված են Սյունիքի մարզի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերը: Փաստացի ունենք իրավիճակ, երբ կոպտագույն կերպով ու անպատիժ ոտնահարվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության սկզբունքը, խախտվում են մարդու կյանքի, առողջության, ազատ տեղաշարժման և այլ հիմնարար իրավունքները, խաթարվում է երկրի տնտեսական բնականոն կյանքը, մասնավորապես բարեկամական Իրանի հետ հաղորդակցությունը և այլն:

Ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը կրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը, ով, չնայած այն հանգամանքին, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրում չի եղել հայկական զինված ուժերը Սանասարի և Կովսականի շրջանից ետ քաշելու պահանջ (նոյեմբերի 9-ի դրությամբ մեր զորքերը Գորիս-Կապան ավտոճանապարհից երկու տասնյակ կիլոմետր խորության վրա են գտնվել), ադրբեջանական կողմի հետ բանավոր պայմանավորվածությունների արդյունքում հրաման է տվել ետ քաշել հայկական զինված ուժերը այսօր առկա շփման գծից այս կողմ՝ դրանով ադրբեջանական ուժերին տալով Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի որոշ հատվածներ լիովին վերահսկելու և այդպիսով մարդկանց տեղաշարժի իրավունքը սահմանափակելու, մարդկանց կյանքին էական սպառնալիք ստեղծելու հնարավորություն:

Ադրբեջանական այս սադրանքին արժանի և խելամիտ արձագանքը կլիներ ռազմական ուժի գործադրմամբ պետության սուվերեն տարածք ներխուժած և երկրի բնականոն կյանքը խախտած թշնամուն դուրս շպրտել իր ելման դիրքեր, ինչը չի ապահովվում: Նույնիսկ եթե դա չի արվում՝ ելնելով իրավիճակը չսրելու նկատառումից, ապա պետք է նկատել, որ անպատիժ մնացող այս քայլերով նախ՝ չի հանգուցալուծվում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, երկրորդ՝ թշնամուն դարձնում է էլ ավելի սանձարձակ՝ տալով նրան նորանոր անպատիժ ներխուժումներ իրականացնելու հնարավորություն: Ասվածը ավելի համոզիչ է դառնում՝ մայիսի 12-ին Սյունիքի Սև լճի տարածք ադրբեջանցիների անպատիժ ներխուժման փաստը հաշվի առնելով:

Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ գործող իշխանությունները ինչպես մայիսի 12-ի ներխուժման, այնպես էլ Երևան-Մեղրի ավտոճանապարհի առանձին հատվածների փակման առնչությամբ ստեղծված ճգնաժամի իրական պատճառների վերաբերյալ հանրությանը տեղեկություններ չեն տալիս, չեն մեկնաբանում իրավիճակը հանգուցալուծել չկարողանալու պատճառները, այլ, փոխարենը, երկրի համար կենսական նշանակության այս հարցերի շուրջ խոսույթը տեղափոխում են «նախկինների մեղավորության» թեզերի դաշտ: Ինչ խոսք, գուցե քաղաքական որոշ դերակատարների խոսքն ու վարքը ստեղծում են «նախկին-ներկա» խոսույթի ակտուալացման հիմքեր, այդուհանդերձ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին ուզում ենք հիշեցնել, որ նրա պարտականությունը երկրի անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովումն է: Վստահության այն քվեն, որ տրվել է 680.000 ընտրողի կողմից, որքան էլ մանիպուլյացիայի և վարչական լծակների աջակցությամբ է ստացել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, միևնույն է, տրվել է առաջին հերթին կենսական անհրաժեշտության խնդիրներ լուծելու համար՝ ապահովել ազգաբնակչության անվտանգությունը, պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջակությունը, մարդու կյանքի, առողջության, տեղաշարժման և այլ հիմնարար իրավունքները:
Ուստի, պաշտոնական անկեղծ տեղեկատվության բացակայության պայմաններում, ինչպես նաև վերլուծելով Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, նրա շուրջ առկա աշխարհաքաղաքական իրադրությունը, համադրելով հատկապես վերջին շրջանի իրողություններն ու իրադարձությունները, անվտանգային ճգնաժամի չհանգուցալուծման հետ կապված անում ենք հետևյալ մեկնաբանությունները.

Հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությունների, ադրբեջանական զորքերի ներխուժումների, ավտոճանապարհների արգելափակման հանդեպ առկա թողտվությունն ու կրավորականությունը՝

• նպատակ ունեն վախի ու լարվածության մթնոլորտի ձևավորմամբ ստեղծել հիմք՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումն արագ իրականացնելու համար՝ Արցախի հարցի կարգավորումը թողնելով բախտի քմահաճույքին և ՀՀ-ի կողմից փաստացիորեն դուրս գալով կարգավորման գործընթացից,

• նպատակ ունեն վախի ու լարվածության մթնոլորտի ձևավորմամբ առաջ բերել հանրային կեղծ պահանջ՝ Տավուշի և Արարատի մարզի բնակավայրերը ադրբեջանական անկլավների անվան ներքո թշնամուն հանձնելու հարցում:

Կառավարության նիստին բնակավայրերի ադրբեջաներեն անվանումներ վկայակոչելը, այն պարագայում, երբ օրեր առաջ Ադրբեջանի նախագահը Վարդենիս անվանման փոխարեն պահանջում է գործածել Բասարգեչար անվանումը, ապացուցում է ադրբեջանական օրակարգն առաջ տանելու, դրանով ադրբեջանցիներին թաքնված ուղերձներ փոխանցելու փաշինյանական մարտավարությունը:
Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ ադրբեջանական այս սադրանքն ու դրան համարժեք պատասխան չտալը կունենա և կարող է ունենալ հետևյալ հետևանքները.

• Հայաստանի Հանրապետության քաղաքացին կկորցնի առանց այն էլ խարխուլ վստահությունը պետության ու պետական կառույցների, և որ ամենավտանգավորն է, բանակի հանդեպ, ինչը կարող է տեղիք տալ հայրենիքը թողնելուն և ապահով վայրերում կյանք փնտրելու նոր միտումների,

• Ինչպես Սյունիքի նշված բնակավայրերը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության՝ հայ-ադրբեջանական շփման գծին մոտ գտնվող այլ բնակավայրեր կհայաթափվեն,

• առաջ կգա հանրային կեղծ պահանջ ու օրակարգ՝ երկրի անվտանգությունը միջազգային այլ սուբյեկտներին ի պահ տալու և դրանով իսկ Հայաստանի ինքնիշխանությունը դե յուրե զիջելու առումով:
«5165 շարժումը».

• պահանջում է գործող իշխանություններից ստեղծված իրավիճակի, ներառյալ Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերին դուրս չշպրտելու պատճառների վերաբերյալ հանրությանը մատուցել լիարժեք և բաց տեղեկատվություն,

• պահանջում է խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերից ձեռք առնել ճնշման ինստիտուցիոնալ բոլոր լծակները՝ երկրի ազգաբնակչության անվտանգության, պետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման ոլորտներում իշխանություններին իրենց պարտականությունները կատարել տալու հարցում,

• այս իրավիճակը չընդունող բոլոր քաղաքական ուժերին հրավիրում է ստեղծված իրավիճակի առնչությամբ խորհրդակցություններ անցկացնել՝ ձեռք առնելու միջոցներ ստեղծված ծայրահեղ վտանգավոր իրավիճակից դուրս գալու համար,

• զգուշացնում է այս պահին իշխող ուժին և անձամբ Նիկոլ Փաշինյանին ետ կանգնել ազգակործան քայլերից, տեղեկացնում է անհրաժեշտության դեպքում այլ հասարակական և քաղաքական ուժերի հետ համատեղ անհնազանդության քայլերի շուրջ հանրությանը համախմբելու գործողությունների մասին: