Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում։ Այս մասին հայտնում է «Anadolu» լրատվական գործակալությունը: Ականատեսների վկայությամբ՝ օդային հարվածները հասցվել են պաղեստինյան «Համաս» շարժման զինված թևի՝ Իզեդդին ալ-Քասամի ջոկատների վրա։
Հարվածները հասցվել են Գազայի հատվածի կենտրոնական մասում և գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում։ Պաղեստինյան իշխանությունները դեռ չեն հայտնում զոհերի և վիրավորների մասին: Իսրայելական բանակը լրատվամիջոցներում հայտնել է, որ օդային հարվածները հասցվել են «ՀԱՄԱՍ»-ի ուսումնական և սպառազինական կենտրոնին` ի պատասխան Գազայի հատվածից կիրառած հարձակման:
Պաղեստինի առողջապահության նախարարությունը օգոստոսի 28-ին հայտնել է, որ 11 պաղեստինցի վիրավորվել է Գազայում բողոքի ցույցը ցրելու համար` իսրայելցի զինվորականների կողմից ուժի կիրառման արդյունքում: