Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Վազող տողեր

Պատերազմից 10 ամիս անց գտնվել է 44-օրյա պատերազմի մասնակից Ալեքսեյ Արարատի Ասրյանի դին

«Մոնթեի Հայաստան» ֆեյսբուքյան էջը գրում է.

«Պատերազմից 10 ամիս անց գտնվել է 44-օրյա պատերազմի մասնակից Ալեքսեյ Արարատի Ասրյանի դին: Ալեքսեյ Արարատի Ասրյանը երկար որոնումներից հետո գտնվել է՝ հավերժացած ….

10 ամիս անդուլ սպասումներով օրեր մաշող ծնողներիդ համար տրվեց չսպասված վերջակետը: Դու մեռած էիր ողջերի մեջ և վերջին հույսը կարոտով տուն վերադառնալու տեսիլքով էր ապրեցնում: Դու երկրի և երկնքի միջև անվերջ պայքարի հորիզոնում էիր՝ իբրև շարունակվող մարտ, որ պարտությունից առաջ հաղթանակի երգ է ձոնում: Եվ ահա, քո կամքից անկախ, եկավ քո համբարձվելու ժամանակը: Ծնողներիդ 10 ամսվա խռոված հոգուն հանդարտություն բերեցիր, սիրելի Ալեքսեյ:

Սպասելով խաբվելն էլ մի բան չէ: Եվ ո՞վ տարավ ձեզ սառնարյուն մահվան արահետով, ո՞ւմ դավադիր հրամանով, ո՞վ լքեց ձեր առաջնորդությունը՝ միայնակ թողնելով ձեզ անկուշտ բերանը բաց մահվան առջև, ո՞վ…. Եվ ո՞վ պիտի պատասխանատվություն կրի ընդամենը 2 ամսվա ծառայության անցած ժամկետայինների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար…

Մահը քեզ ընկերակցել էր արդեն 10 ամիս, իսկ հայրդ չէր հավատում ոչ մի ԴՆԹ-ի թեստի պատասխանի: Անգամ Մոսկվա հասցվեց մասունքներդ՝ վերջնական ճշգրտման համար, ինչն էլ, ցավալիորեն հաստատվեց : Եվ գիտես ինչո՞ւ չէր հավատում, որովհետև հույսն էր ապրեցնում, քեզ տեսնելու, քեզ գրկելու վերադարձի հույսը, ինչը ինքնախաբեություն էր ընդամենը:

… Իսկ այսօր դու մի վերջին անգամ քո տան պատերի ներսում ես, չես եկել, բերել են… բերել են, որ կրկին տանեն՝ այս անգամ արդեն հավերժ… Կիսատ մտքերդ պահ տուր հիշողությանդ, սիրելի Ալեքսեյ, որ մշտագո երազներովդ կիսվես ծնողներիդ հետ, տեսածդ և չպատմածդ սեղմիր մտքիդ, որ հետո տեսիլքներովդ մորդ վառված հոգին հանդարտեցնես: Անսանձ կարոտը շուրթերիդ կպահես, որ հետո, երբ միանաս զինվոր-ընկերներիդ գնդին՝ թաթախես կարոտից ճաքած նրանց շուրթերը որդեկորույս մայրերի համբույրներով:

Չպատմես նրանց այս չար իրականության մասին, տղա՛ս, որովհետև հերոս ընկերներդ հաղթանակի բերկրանքով են մարվել:

Ննջիր հանգիստ, հերոս, փարվիր ծվեն եղած հայրենի հողիդ, որպեսզի հողդ քեզանով ուժ առնի՝ նոր հերոսներ ծնելու համար ….»: