Հնդկաստանում 70 մարդ է մահացել է անհայտ հիվանդությունից
Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգում վերջին մեկ շաբաթվա ընթացքում անհայտ վիրուսային հիվանդությունից մահացել է 68 մարդ, որոնցից 40-ը երեխաներ են:
Վերջին 24 ժամում մահացել է 12 մարդ:
Ըստ տեղի Առողջապահության նախարարության՝ հիվանդների մեծ մասի մոտ ախտորոշվել է բարձր ջերմություն, ջրազրկում և արյան մեջ թրոմբոցիտների մակարդակի նվազում:
Հիվանդներից ոմանց մոտ նկատվել են նաև ջերմություն, ուժեղ գլխացավ, մկանային ցավ, սրտխառնոց և ավշային հանգույցների այտուցվածություն: Դեռևս հստակ հայտնի չէ, թե սա ինչ վիրուս է: