Քաբուլում ԱՄՆ-ի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Ինչպես հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը՝ Քաբուլում ավտոմեքենայի վրա ամերիկյան ռազմական օդուժի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի:
Մեքենան կիրակի օրը ոչնչացվել էր ամերիկյան անօդաչու թռչող սարքի կողմից Աֆղանստանի մայրաքաղաքում, քանի որ այն մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր էր տեղափոխում և անմիջական սպառնալիք էր Քաբուլի օդանավակայանի համար:
Ավելի ուշ CNN-ը հաղորդեց, որ Քաբուլում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածից զոհվել է ինը խաղաղ բնակիչ, այդ թվում՝ վեց երեխա:
Թիրախը կապված է եղել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման հետ, որին Միացյալ Նահանգները մեղադրում է օդանավակայանի վերջին պայթյունի մեջ, որի հետևանքով զոհվել է 13 ամերիկացի զինվոր: