«Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» հասկացությունը գոյություն չունի. Իլահամ Ալիև
Շուշիում նոր հինգաստղանի հյուրանոցը կկառուցվի նախկինում կառուցվող այսպես կոչված «ԼՂՀ խորհրդարան»-ի շենքի տեղում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ օկուպացված Շուշիում Վագիֆի պոեզիայի օրերի բացման արարողության ժամանակ:
«Ես ինքս ընտրեցի նոր հինգաստղանի հյուրանոցի կառուցման տեղը հենց այն վայրում, որտեղ ատելի թշնամին կառուցում էր այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի» շենքը: Սա արվել է մեզ ծաղրելու համար: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» հասկացությունը գոյություն չունի: Այս շենքի հիմքերն արդեն դրված էին, և նույնիսկ քարի աշխատանքներն ավարտված էին: Իմ հանձնարարությամբ, այս սատանայի որջը Շուշիում ոչնչացվեց»,- ասել է Իլհամ Ալիևը:
Նրա խոսքով՝ նոր հյուրանոցը կունենա 150 համար: