Թալիբները հայտարարել են Աֆղանստանում ԱՄՆ-ի պարտության մասին
«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ Վաշինգտոնը պարտվել է և չի կարողացել հասնել իր նպատակներին Աֆղանստանում։ Այս մասին հաղորդում է 1TV News-ը:
«Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ Միացյալ Նահանգների հետ»,-հավելել է նա:
Հիշեցնենք, որ ամերիկյան զորախմբի դուրսբերման ֆոնին թալիբները սկսեցին հարձակումը և գրավեցին բոլոր խոշոր քաղաքները ՝ հայտարարելով քսանամյա պատերազմի ավարտը։ Այժմ լուծվում է պետական կառավարման մեխանիզմի հարցը: