Փանջշիրը նահանգը նշել է այն պայմանը, որի կատարման դեպքում կդադարեցնի պայքարը թալիբների դեմ
Փանջշիր նահանգում Աֆղանստանի դիմադրության ճակատի առաջնորդ Ահմադ Մասուդը հայտարարել է, որ կհեռանա քաղաքականությունից, եթե թալիբները ներառական կառավարություն ստեղծեն և ապահովեն քաղաքացիական իրավունքների նկատմամբ հարգանքը:
Մյուս պայմանը ապակենտրոնացված գործադիր մարմիններն են: Մնացած բոլոր տարբերակները նրանց համար անընդունելի են, հավելել է Մասուդը: Աֆղանստանի դիմադրության ճակատի առաջնորդը նաեւ նշել է, որ դրսից ֆինանսական աջակցություն չի ստանում:
Հիշեցնենք, որ Թալիբան շարժման վերահսկողության տակ չանցած միակ նահանգը Փանջշիրն է։