Եռաբլուրում ոչ մի շիրիմ չեն պղծել, պատկան մարմինները քանդել են, որպեսզի ընդհանուր կառուցապատման ֆոնին բոլորինը միանման լինի. Արամ Գևորգյան
Լրագրող Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եռաբլուրում ոչ մի շիրիմ չեն պղծել, ոչ մի հերոսի գերեզման չեն թալանել, քարը չեն գողացել։ Եղել ա մյուսներից մի փոքր տարբերվող կառուցապատումով հերոս տղու շիրիմ, որը պատկան մարմինները քանդել են, որպեսզի ընդհանուր կառուցապատման ֆոնին բոլորինը միանման լինի։
Ու եթե չեմ սխալվում՝ գիշերը հերոսի ծնողներին տեղյակ են պահել, որ քանդում են։
Չեմ հասկանում, թե ինչի համար ա էս աղմուկը»: