Կորոնավիրուսի հետ կապված Վրաստանում վիճակը շարունակում է վատթարանալ
Վրաստանում շարունակում է վիճակն ավելի վատթարանալ՝ կապված կորոնավիրուսի հետ։ Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 4777 մարդ։
1 օրում մահացել է 79-ը: Այս մասին հայտնում է երկրի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը:
Նշվում է, որ վարակվածների և մահացողների աճող թվերը անհանգստացնում են երկրի իշխանություններին։ Այս ֆոնին զգալի ավելացել են խիստ սահմանափակումներն ու հակահամաճարակային գործողությունները։