Ամենաթողություն՝ «իշխանիկների» համար․ Ալեն Սիմոնյանը այցելել է Գռզոյին ու մեքենան կայանել անօրինական վայրում
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է իր հովանավորին՝ գործարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին (Գռզո)։ Երևանի «Ռոսիա» առևտրի կենտրոնի հարևանությամբ գործող նրա առևտրի կենտրոնի դիմաց Սիմոնյան Ալենը, խախտելով օրենքը, մեքենան կայանել է երկրորդ գծում։
Իհարկե եթե մեքենան պատկաներ շարքային մի քաղաքացու ու հատկապես տաքսու վարորդի, ապա վստահաբար կարող ենք ասել, որ վարորդին տույժի կենթարկեին՝ անգամ մեկ րոպե կանգնելու դեպքում։ Բայց քանի որ մեքենան գտնվում է ԱԺ նախագահի տնօրինության ներքո, ուստի նրան, ըստ ամենայնի, կազատեն ավելորդ գլխացավանքներից։
Այլ կերպ ասած, ամենաթողություն՝ իշխանության համար, որից նրանք սիրով օգտվում են քանի դեռ կարող են։