Այսօր սեպտեմբերի 1-ն է. գիտելիքի, գրի և դպրության օրը
Այսօր սեպտեմբերի 1-ն է: Այսօր վերաբացվում են դպրոցները, սկսվում է աշխատանքային գործընթացի եռուն շրջանը: Սեպտեմբերի մեկը տոն է. գիտելիքի, գրի և դպրության օրը:
Սեպտեմբերի 1-ը կոչվեց «Գիտելիքի օր», քանի որ հենց այդ օրն է սկսվում նոր ուսումնական տարին։
Օրը տոն է բոլոր աշակերտների, ուսանողների, ծնողների, ուսուցիչների, դասախոսների ու բոլոր այն մարդկանց համար, ովքեր ինչ-որ կերպ առնչվում են ուսումնական հաստատությունների հետ։ Սովորողները տոնական տեսք ընդունած գնում են դպրոց՝ նշելով իրենց ուսումնական տարվա առաջին օրը։
Օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով դպրոցներում անցկացվում են տոնական հանդիսություններ՝ նվիրված Գիտելիքի, գրի և դպրության օրվան։