«Թալիբները» մտադիր են սպանել Ահմադ Մասուդին
«Թալիբան» շարժումը մտադիր է ոչնչացնել Փանջշիրում Աֆղանստանի դիմադրության ճակատի առաջնորդ Ահմադ Մասուդին։ Այս մասին ասել է Տաջիկստանում երկրի դեսպան Մուհամմադ Զոհիր Ագբարը՝ Ria.ru-ին տված հարցազրույցում:
Ագբարը կարծիք է հայտնել, որ թալիբների նպատակն է «ամբողջ Աֆղանստանը ծնկի բերել» և «ոչնչացնել դիմադրության առաջնորդներին, հատկապես Ահմադ Մասուդին»:
Նա միաժամանակ նշել է, որ թալիբները պատրաստ չեն բանակցել հակառակ կողմի հետ: Թալիբների վերահսկողության տակ չմտնող միակ նահանգը Փանջշիրն է։