Բայդենը Աֆղանստանի առաջնորդ Գանիին թալիբների դեմ պայքարում խորհուրդներ է տվել․ Reuters
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Աֆղանստանի առաջնորդ Աշրաֆ Գանիի հետ հուլիսի 23-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում խորհուրդ է տվել ցույց տալ՝ «Թալիբան»-ի դեմ պայքարում հաջողությունը «ճշմարի՞տ է, թե՞ ոչ»:
ԱՄՆ նախագահը նաև օգնություն է առաջարկել, եթե Գանին կարողանա ցույց տալ, որ Աֆղանստանում իրավիճակը վերահսկելու ծրագիր ունի:
«Ես կարիք չունեմ ձեզ ասելու, որ աշխարհում և Աֆղանստանի որոշ հատվածներում տպավորություն կա, որ թալիբների դեմ պայքարի առումով ամեն ինչ այնքան էլ լավ չի ընթանում»,-մեջբերում «Reuters»-ը Բայդենին։
Ըստ գործակալության՝ Բայդենը նաև խորհուրդ է տվել Գանիին ստանալ աֆղանստանցիների աջակցությունը ՝ իր ռազմավարությունն առաջ մղելու համար և «ռազմիկ» դնել թալիբների դեմ պայքարի գլխին՝ նկատի ունենալով նախկին վարչակազմի պաշտպանության ղեկավար Բիսմիլահ Խան Մոհամմադիին: