«Թալիբները» Քաբուլում կանխել են հավանական ահաբեկչությունը
«Թալիբան» շարժման գրոհայիններն Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման ավարտից մեկ օր առաջ կանգնեցրել են Քաբուլի օդանավակայան ուղևորվող ավտոբուսը, որում եղել են երկու հավանական մահապարտներ և պայթուցիկ նյութեր: Այս մասին հաղորդում է NBC-ն՝ հղում անելով աղբյուրներին:
Նրանց խոսքով՝ թալիբները օդանավակայանի մոտ կանգնեցրել են ավտոբուսը եւ հրամայել ուղեւորներին իջնել: Որոշ ժամանակ անց զինյալները թույլ են տվել մարդկանց շարունակել իրենց ճանապարհը:
«Եթե նրանք չկանգնեցնեին ավտոբուսը, ապա կարող էր հարձակում լինել օդանավակայանում, որը կարող էր զոհերի պատճառ դառնալ, այդ թվում՝ ամերիկացիների շրջանում»,-ասել է ամերիկացի կոնգրեսականներից մեկի օգնականը: