Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Յու. Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Խ.Ա. Խալաֆովի հետ:
Մտքերի մանրամասն փոխանակման ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր, ներառյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի համատեղ համաձայնությունների կատարումը: