Օգոստոսի 29-ից մինչ օրս Գեղարքունիքի մարզի 4 գյուղերում այրվել է մոտ 270 հա արոտավայր և 150 հա խոտհարք․ ՀՀ ՄԻՊ
Ըստ մեր փաստահավաք աշխատանքների՝ ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհների հետևանքով օգոստոսի 29-ից մինչ օրս ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Ազատ, Կութ,
Նորաբակ և Սոթք գյուղերում այրվել է՝
1) Կութում՝ 150 հա արոտավայր և 60 հա խոտհարք.
2) Ազատում՝ 20 հա արոտավայր և 10 հա խոտհարք.
3) Սոթքում՝ 80 հա արոտավայր և 70 հա խոտհարք.
4) Նորաբակում՝ 20 հա արոտավայր և 10 հա խոտհարք:
Բոլոր 4 գյուղերում միասին այրվել է մոտ 270 հա արոտավայր և 150 հա խոտհարք: Ոչնչացվում է նաև խոտը, որ մարդիկ չարչարանքով են պաշարել ձմռան համար: Օրինակ՝ ոչնչացվել է Կութ գյուղի միայն մեկ բնակչի պաշարած մոտ 500 հակ խոտ
Նշվածից բացի, օրինակ, Կութ գյուղի մի խումբ բնակիչներ ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանին, որ իրենք ծանր նյութական վնաս են կրել, այրվել է խոտհարքերը, հնձած խոտը, ինչպես նաև՝ բնակիչներից մեկի խոտհնձիչը։
ՀՀ ՄԻՊ