Իշխանությունը կամաց կոտրում է քաղաքապետ Հայկ Մարությանի հենասյուները. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ աշխատանքից ազատման դիմում գրեց Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանի որդին։ Իշխանությունը կամաց կոտրում է քաղաքապետ Հայկ Մարությանի հենասյուները, նրա նշանակած թաղապետերին ազատում և նշանակում ընտրություններին լավ արդյունքներ ցուցաբերած մարդկանց։ Էրեբունիում խոսում են, որ թաղապետ կնշանակվի ՔՊ շտաբի անդամներից մեկը՝ Վլադը։
Նոր թաղապետերի նշանակման հարցը համակարգում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ում լիազորությունների շրջանակը տասնապատիկ մեծ է Տիգրան Ավինյանի գործառույթներից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: