Արցախի անկախությունը ոտնատակ տալուց, 75 տոկոսը հանձնելուց հետո Արցախին ոչ թե պետք է շնորհավորենք, այլ պետք է Արցախից ներողություն խնդրենք․ Սամսոնյան
Արցախի անկախությունը ոտնատակ տալուց, 75 տոկոսը հանձնելուց հետո Արցախին ոչ թե պետք է շնորհավորենք, այլ պետք է Արցախից ներողություն խնդրենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
«Ներողություն խնդրենք ու ամոթից գետինը մտնենք նրա համար ինչ հայ ժողովրդի ագրեսիվ փոքրամասնությունն արեց Արցախի հետ, իսկ մնացածը լռեցին ու անկարող եղան: Էս օրը մեր ամոթի, բայց և արդար վրեժի օրը պետք է դարձնենք, վրեժ՝ ներքին և արտաքին թշնամու նկատմամբ:
Ներքին ու արտաքին թշնամին պատրաստ է ԱՄԵՆ ԻՆՉԻ Արցախն ու Հայաստանը վերացնելու համար. հիմա պետք են տղերք որոնք հանուն Արցախի ու Հայաստանի են պատրաստ ԱՄԵՆ ԻՆՉԻ: Ցավոք, դեռ ոչ ոք չի ապացուցել էդ պատրաստակամությունը։
Կներես մեզ դավաճանության համար Արցախ և արցախցի...»,- գրել է Սամսոնյանը։