Երբեք Արցախն այսքան տխուր ու պառակտված չի եղել․ Արթուր Ղազինյան
Երբեք Արցախն այսքան տխուր ու պառակտված չի եղել, երբեք այսքան արհամարված չի եղել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Հասկանալու համար տեղի ունեցած ողբերգության ու աղետի մասշտաբն ու խորությունը, այսօր պետք էր լինել Արցախում: Երբեք Արցախն այսքան տխուր ու պառակտված չի եղել, երբեք այսքան արհամարված չի եղել: Եղել են ծանր պահեր, օրհասական իրավիճակներ, բայց մենք միասնական ենք եղել և հաղթել ենք:
Սիրելի՛ արցախցիներ, շնորհավորում եմ մեր բոլորի տոնը՝ հայկական երկրորդ պետության անկախության հռչակման 30-ամյակը:
Չմտածեք, չնեղվեք, չթուլանաք, չհուսահատվեք, ամեն ինչ լավ ա լինելու, Արցախը կրկին կլինի ԱԶԱՏ ու ԱՆԿԱԽ»,- գրել է Ղազինյանը: