Վրաստանում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից 81 մարդ է մահացել
Վրաստանում շարունակում է վիճակը վատթարանալ՝ կապված կորոնավիրուսի հետ։ Այս մասի տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Երկրում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության վարակման 3212 դեպք։ Վարակից մահացել է 81 մարդ:
Այս մասին ասվում է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի հաղորդագրության մեջ: Ընդգծենք նաև, որ Վրաստանում իշխանություններն ավելացնում են սահմանափակումներն հակահամաճարակային միջոցառումները։