Փանջշիրում դիմադրության ուժերը սպանել են 350 թալիբի
Ինչպես հայտնում է Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատը, Փանջշիրում դիմադրության ուժերը հայտնել են, որ գիշերը սպանել են 350 թալիբ զինյալների, ինչպես նաև առգրավվել են նրանց զենքերը։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
«Անցած գիշեր ազգային դիմադրության մարտիկները սպանեցին 350 թալիբ ահաբեկիչների, երբ նրանք փորձում էին գրավել Փանջշիրի հովտում գտնվող տարածքները: Նրանց զենքերն առգրավված է»,-ասվում է դիմադրության ճակատի թվիթերյան գրառման մեջ։
Փանջշիրը մնում է Թալիբանի վերահսկողությունից դուրս գտնվող միակ նահանգը, որը գտնվում է Քաբուլից հյուսիս-արևելք գտնվող բարձրադիր վայրերում: