Թալիբների ձեռքն է անցել ամերիկյան 48 ինքնաթիռ և ուղղաթիռ
Աֆղանստանից Ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո թալիբների ձեռքն է անցել ամերիկյան ռազմատեխնիկա։ Այս մասին մասնավորապես հրապարակումներ են անում ամերիկյան լրատվական կայքերը։
Ինչպես նշում է Daily Mail-ը` թալիբների ձեռքն է անցել 48 ինքնաթիռ և ուղղաթիռ։ Ամերիկյան ռազմատեխնիկան գտնվում է շատ լավ վիճակում։
Օրեր առաջ ամերիկյան CNN-ը նշեց, որ թալիբների ձեռքն է անցել մոտ 82 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ռազմատեխնիկա։