Հոկտեմբերի 17-ին Գորիսի քաղաքապետ կդնեն իրենց մանկլավիկներից մեկին, հետո միայն Առուշ Առուշանյանին բաց կթողնեն.Հոխիկյան
Սյունիքն այն եզակի մարզերից է, որտեղ քաղաքական ընդդիմություն կա. քաղաքապետերեն են դեմ իշխանություններին, այլ պաշտոնյաներ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Առուշ Առուշանյանին աջակցության հասարակական նախաձեռնության անդամ, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը:
Նա նկատեց, որ Առուշ Առուշանյանին եւ Սյունիքի մյուս համայնքապետերին ձերբակալելուց մոտ մեկ ամիս անց որոշում կայացվեց, որ հոկտեմբերի 17-ին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, այդ թվում նաեւ Գորիս քաղաքում։
Նաիրի Հոխիկյանը հավելեց, որ Սյունիքի համայնքապետերին ազատությունից զրկելով փորձեցին ծնկի բերել, չկարողացան. «Հիմա հոկտեմբերի 17-ին կլինի ընտրություն, իրենց մանկլավիկներին մեկին կդնեն Գորիսի ղեկավար եւ այսքանով հարցը կհմարեն փակված»,-ընդգծեց նա: