«Թալիբները» վերահսկում են Աֆղանստանի գրեթե ողջ տարածքը․ Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ թալիբները վերահսկում են Աֆղանստանի գրեթե ողջ տարածքը: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
«Այժմ իրողություններն այնպիսին են, որ «Թալիբան» շարժումը վերահսկում է Աֆղանստանի գրեթե ամբողջ տարածքը, բացառությամբ Փանջշիրի և հյուսիսում հարակից փոքր տարածքների»,- ասել է Պուտինը լիագումար նիստին:
Ընդգծենք, որ այս պահին «Թալիբան»-ը Փանջշիրում իրականացնում է ռազմական գործողություններ։