Աֆղանստանում իրավիճակը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով․ Սերգեյ Լավրով
Աֆղանստանում իրավիճակը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովը նշել է նաև, որ բոլոր առանցքային խաղացողների մասնակցությամբ բանակցություններից հնարավոր չէ խուսափել։
Թալիբները գրավել են Աֆղանստանի տարածքի մեծ մասը: Նրանց վերահսկողության տակ չմտնող միակ նահանգը Փանջշիրն է: Թալիբները ծրագրում են հանրապետությունում նոր կառավարություն ձևավորել: