Փանջշիրում դիմադրության ուժերը հայտարարել են 450 թալիբների սպանության մասին
Դիմադրության ուժերի խոսնակ Ֆահիմ Դաշտին հայտարարել է առնվազն 450 գրոհայինների ոչնչացման և 130 թալիբ զինյալների գերեվարման մասին: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
«Անցած գիշեր 8000 թալիբների մոտ 350 ամենագնաց մեքենաներով հարձակում են իրագործել։ Չորս ժամ տևած բախումից հետո հետ նարնք հետ են շպրտվել և գերեվարվել։ Նրանք լուրջ կորուստներ են կրել: 450 ահաբեկիչ սպանվել է, 130 մարդ գերվարվել»,-գրել է Դաշտին Twitter-ում։
Նա նաեւ հայտարարել է, որ դիմադրության ուժերը մոտենում են Բադախշան, Կապիսա եւ Բաղլան նահանգներին: