NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Վարչախմբի մեջ ոչ միայն իշխանությունը կորցնելու վախն է, այլև ընդհանրապես կա մարդկային վախ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Սեպտեմբերի 2-ին Արցախը նշում էր անկախության 30 ամյակը: «Նշում էր» առանց Հայաստանի Հանրապետության քաղաքական վերնախավի: Ինչո՞ւ: Կարծես թե, սա հերթական քայլն էր, որով ցույց տրվեց՝ Արցախի հարցում Հայաստանի ներկայիս իշխանությունները «ձեռքերը լվացել» և մի կողմ են քաշվել:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ սա լիովին տեղավորվում է գործող իշխանության ծրագրերի, մարտավարության մեջ, որոնք առնչվում են Արցախին: «Դա ուղղակիորեն արտացոլված էր կառավարության գործողությունների ծրագրում, որը մի քանի օր առաջ ընդունվեց քաղաքական մեծամասնության կողմից: Մի քանի անգամ հարց տրվեց, թե ինչու պետական, իբր հեռանկարային հնգամյա ծրագրի մեջ Արցախի Հանրապետություն եզրույթը ներառված չէ: Նշեցին, որ Հայաստանի իշխանությունները փորձում են բանակցային մթնոլորտին համապատասխան եզրույթներ տալ, որպեսզի դրանք հանկարծ չվնասեն բանակցային պրոցեսին, տարածաշրջանում խաղաղության հարատև կոնցեպտին:

Իսկ դա, ըստ գործող իշխանության, նշանակում է՝ որևէ բան, որ, մեղմ ասած, վիճելի է, հայկական կողմը չի ներգրավում պաշտոնական փաստաթղթում, որպեսզի դրանով հանկարծ չհակառակվի Ադրբեջանի, Թուրքիայի և մնացած գործընկերների ծրագրերին: Այդ իսկ պատճառով կարծում եմ՝ այն, որ Արցախի անկախության 30-ամյակին Հայաստանի ղեկավարությունը պաշտոնապես մասնակցություն չի ունեցել, լիովին տեղավորվում է այդ մոտեցման շրջանակում՝ որևէ հարց չբարձրացնել, պրետենզիաներ և ամբիցիաներ չունենալ այդ կոնցեպցիայի մեջ: Դա լուրջ դժգոհություններ կառաջացներ Ադրբեջանի ու Թուրքիայի և ոչ միայն նրանց մոտ: Այս պարագայում ակնկալիքներ ունենալ, որ Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը կգնային նման քայլերի, կլիներ արդեն հակատրամաբանական, իրենց որդեգրած քաղաքականության նախորդ քայլերին հակասող: Այնպես որ, իրենց մոտեցումների տեսակետից Արցախ չգնալն ամբողջովին տրամաբանական է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Հայաստանի իշխանությունները նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Արցախում չեն եղել, ամեն առիթով ասում են՝ ի վերջո, այսքան տարի ի՞նչ է արվել Արցախում՝ ո՛չ ներդրումներ, ո՛չ զարգացում, ոչինչ: «Սրանք քայլեր են, որոնք շղթայի հերթական մասնիկն են: Դրանք մեծ պրոբլեմ են Հայաստանի ինքնիշխանության, ազգի արժանապատվության համար: Գոյություն ունի մի մեծ կոնցեպցիա, որի շրջանակում քայլ առ քայլ ամեն ինչ արվում է՝ սկսած պատերազմում կոնկրետ գործողություններով, նոյեմբերի 9-ի պարտվողական ակտը ստորագրելով, դրանից հետո արված քայլերով և վերջացրած կառավարության ծրագրով, որտեղ Արցախի Հանրապետություն ընդհանրապես գոյություն չունի:

Ամենայն հավանականությամբ, միայն ներքին լսարանի համար Փաշինյանը սեպտեմբերի 2-ի իր ուղերձում հիշել էր Արցախի ինքնորոշման իրավունքի մասին: Սա միայն ներքին լսարանի համար էր, որովհետև պաշտոնական փաստաթղթերում նման բաներ զետեղված չեն, իսկ պետության դիրքորոշումը պաշտոնական փաստաթղթերում է: Համարյա մեկ տարվա ընթացքում Հայաստանի ղեկավարը չի այցելել Արցախ: Նաև մի քիչ կասկածում եմ՝ եթե շատ ցանկանար, կկարողանա՞ր հիմա այցելել Արցախ: Թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում մեր երկիրն ու իշխանություններն իրենց հեղինակությամբ այնպիսի կարգավիճակում են, որ Հայաստանի ղեկավարն Արցախ այցելելու համար պետք է թույլտվություն ստանա ոչ միայն հիմնական աշխարհաքաղաքական և տարածաշրջանային խաղացողներից, այլ նախ և առաջ Ադրբեջանից:

Կասկածում եմ՝ արդյո՞ք հնարավոր էր իր գնալն Արցախ, չեմ խոսում սովորական քաղաքացիների և այլոց մասին: Դա առնվազն պետք է համաձայնեցված լիներ Ռուսաստանի հետ, որպեսզի խաղաղապահ ուժերն ապահովեին անվտանգությունը, անցկացնեին ավտոշարասյունը: Ուղղաթիռով հո չէր գնալու, այդ ժամանակները վերջացել են: Հայաստանի բարձրաստիճան ղեկավարի այցը Արցախ միմիայն հայկական ԶՈւ-ի և անվտանգության համակարգի խնդիրը չէ, պետք է լինեն քաղաքական, անգամ միջպետական որոշումներ, պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել. ցավոք, հիմա մեր երկիրն այլ կարգավիճակ ունի»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ ՀՀ-ն պատերազմից հետո այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ: «Նույնիսկ Հայաստանի անվտանգության երաշխավորը չէ՝ հաշվի առնելով այն, որ բոլոր սահմանները պահպանելու են, ըստ էության, օտարերկրյա զինված ուժերը կամ սահմանապահները: Սահմանները հանված են «տենդերի»: ՀՀ-ն Արցախում այսօր զուտ սոցիալական ինչ-որ մանր-մունր ծրագրեր է անում, որպեսզի այնտեղ մնացած բնակչությունը հումանիտար աղետի չենթարկվի: ՀՀ-ն այսօր Արցախի անվտանգության երաշխավորը չէ, նաև քաղաքական հենարանը չէ, կարծում եմ նաև, որ Արցախի բնակչության համար վստահելի գործընկեր չէ»,-ընդգծում է քաղտեխնոլոգը:

Զուգահեռ էլ ավելի են խորանում Հայաստանում առկա տարաբնույթ խնդիրները, պատերազմի հետևանքները հաղթահարված չեն՝ Արցախից տեղահանվածներ, անհետ կորած զինծառայողներ, գերեվարվածներ, որոնց հարցը, կարծես թե, տասներորդական պլան է մղվել, բայց օրենսդիր մարմնում չկա տեսարանների պակաս՝ ծեծկռտուքներ, փոխադարձ մեղադրանքներ, իսկ մամուլում պարբերաբար հրապարակումներ են հայտնվում, որ իշխանություններն ավելացնում են իրենց թիկնազորի թիվը:

«Ակնհայտ է, որ վարչախմբի մեջ կա վախի լուրջ զգացողություն, դա ոչ միայն իշխանությունը կորցնելու վախն է, այլ ընդհանրապես կա մարդկային վախ: ԱԺ-ն, կարծես, «կազարմա» լինի: Աշխարհի տարբեր խորհրդարաններում իշխանության ու ընդդիմության միջև լինում է բախում, նաև ծեծկռտուքներ: Բայց որևէ տեղ չեմ տեսել, որ անվտանգության աշխատակիցները լինեն զինվորականներ, որոնք կարող են, ասենք, պատգամավորին ծեծել: Երևի կա ֆիզիկական վախի զգացողություն, կորպորատիվ վախի զգացողություն՝ իշխանությունը կորցնելու և այլն: Կա խնդիր ամրապնդվել իշխանության մեջ, նման տեսարաններ կազմակերպելով՝ անվստահություն ձևավորել հասարակության ընդդիմադիր հատվածի մոտ:

Մասնավորապես, եթե քաղաքական ընդդիմադիր վերնախավի հետ են այդպես վարվում, ապա ինչպե՞ս կվարվեն փողոց դուրս եկած մարդկանց հետ: Դրանք էմոցիոնալ, անալոգիաների մեսիջներ են, պարզ տեխնոլոգիա: Սա չէր կարող լինել, եթե չլիներ համընդհանուր ապատիան բնակչության շրջանում, եթե այս տարածքում ապրող բնակիչներն ունենային ընդհանուր նպատակներ, արժեհամակարգեր, պատկերացումներ այն մասին, թե ով են, որտեղից են գալիս, ուր են գնում և այլն: Կարծում եմ՝ հիմա ունենք խայտաբղետ զանգված, որը կոչենք ոչ թե ժողովուրդ, այլ բնակչություն, որն ապրում է այս տարածքում, ցավոք, նաև Սփյուռքում, որոնց այսօր միավորում է միայն ընդհանուր լեզուն: Կան արժեհամակարգային այնքան մեծ տարբերություններ նույն էթնոսի տարբեր ներկայացուցիչների մոտ. երկրի, արժեհամակարգի, եկեղեցու, տնտեսական, աշխարհաքաղաքական վեկտորների նկատմամբ այսքան մեծ տարբերություն, ընդ որում՝ հակասություններ, որոնք կարող էին հասցնել անգամ քաղաքացիական պատերազմի:

Ժողովուրդը ոչ միայն մեկ լեզվով է միասնական լինում, այլ արժեհամակարգերով, մոտեցումներով, տարբերություններ լինում են, բայց դրանք չեն լինում այսքան հակադիր: Օրինակ՝ մի մասի հայացքները ավելի մոտ են Թուրքիայի մոտեցումներին, քան ավանդական հայկականին: Ինձ թվում է, որ հայերը հոգնել են ավանդական հայ լինելուց: Հայերի մի մասը որոշել է դառնալ գլոբալիստական հայ: Միամտաբար համարում են, որ ավանդական արժեքներից հրաժարվելով՝ միանգամից դառնում են համաշխարհային գլոբալիստական ընտանիքի անդամ և դրանից հետո շատ լավ են ապրելու: Որոշել են այդտեղից սկսել ինտեգրումը համաշխարհային մեյնստրիմին: Երբ պատերազմի նման արդյունքները ողբերգություն չեն համարվում երկրում թե՛ պետական մակարդակով, թե՛ հասարակության լայն շերտերի մոտ, դա ցույց է տալիս, որ կա մեծ, խորքային, արժեհամակարգային խնդիր: Այստեղ միայն իշխանության կամ ընդդիմության պրոբլեմը չէ, սա բնակչության խնդիրն է, որը երկրին վերաբերում է տուրիստի հոգեբանությամբ»,-եզրափակում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում