Արթուր Վանեցյանի հետ հանդիպումը՝ ճակատագրական. ինչու ազատվեց Էրեբունու նախկին ղեկավարը. Armlur.am (տեսանյութ)
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ թերացած պաշտոնյաների հրաժարականների շքերթը շարունակվում է: Այդ մասին գրում է Armlur.am-ը։
Նույն տրամաբանության մեջ է մտնում նաեւ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանի հրաժարականի դիմումը, որը նա ներկայացրել էր՝ չնշելով պատճառների մասին:
Նկատենք՝ որքան էլ նրա հայրը՝ Ներքին գործերի նախարար Սուրեն Աբրահամյանը պայքարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, սակայն նրա որդու պաշտոնավարման ժամանակ հենց Էրեբունի վարչական շրջանում Քոչարյանի նախընտրական հավաքն մարդաշատներից մեկն է եղել, որն էլ ճակատագրական դարձավ Արման Աբրահամյանի համար: Իհարկե այստեղ մեծ դերակատարում է ունեցել նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը, որն աշխատել է հենց Ռոբերտ Քոչարյանի համար եւ արդյունքում ոչպես ՔՊ-ի ներկայացուցիչ հանդես եկող Աբրահամյանը պարտվել է: Վերջինիս համար ճակատագրական եղավ նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ հանդիպումը:
Մանրամասները՝ տեսանյութում