«Թալիբներ»-ը գրավել են Աֆղանստանի Փանջշիր նահանգը
Աֆղանստանի Փանջշիր նահանգն այժմ ամբողջությամբ վերահսկվում է թալիբների կողմից, «Twitter»-ում հայտնել է շարժման խոսնակ Զաբիուլլահ Մոջահիդը:
«Թշնամու վարձկանների վերջին հենակետը՝ Փանջշիր նահանգը, ամբողջությամբ գրավված է: Երկրում լիարժեք անվտանգություն ապահովելու վերջին ջանքերը նույնպես արդյունքներ են տվել, և Փանջշիր նահանգը անցել է Իսլամական էմիրության լիակատար վերահսկողության տակ»,-ասել է Մոջահիդի:
Նրա խոսքով՝ ապստամբների մի մասը պարտվել է մարտերում, իսկ մյուս մասը դիմել է փախուստի: Թալիբները Փանջշիրի բնակչությանը խոստացել են, որ չեն ճնշի նրանց: