Կիևում ապամոնտաժել են Ռուսաստանի և Ուկրաինայի բարեկամությանը նվիրված հուշարձանը
Կիեւի իշխանություններն ապամոնտաժել են Ուկրաինայի մայրաքաղաքի եւ Մոսկվայի բարեկամությանը նվիրված հուշարձանը: Այս մասին հայտնել է Կիևի ռադայի պատգամավոր Ալինա Միխայլովան:
«Ոչ մի բարեկամություն: Դա այդպես է, մոռացեք այն: Եվ նույնիսկ մի երազեք դրա մասին»,-գրել է խորհրդարանականը «Facebook»-ում:
Նրա խոսքով՝ հուշարձանը պահվում է Գոլոսեևսկայայի մարզպետարանում, իսկ հետագայում այն կտեղադրվի «տոտալիտարիզմի թանգարանում»:
Գրանիտե հուշարձանը տեղադրվել է 2001 թվականի օգոստոսին Մարշալ Յակուբովսկի փողոցի երկայնքով գտնվող հանրային այգում: Հուշարձանը մի քանի անգամ փորձել է արվելքանդել: Այն երկար ժամանակ ծածկված էր ներկով: