Մի խառնեք մեր գործերը ժողովրդի հետ. «Ժամանակ»
«Ի պատասխան իշխանությունների նկատմամբ անվստահության վերաբերյալ մեր հարցի՝ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ասաց. «Ժողովուրդը լավ վստահություն ունի, դուք մի խառնեք մեր գործերը ժողովրդի հետ: Դուք որ չխառնեք, լավ կլինի»:
Հաջորդ հարցին՝ տեսնո՞ւմ եք արդյոք Ձեզ հաջորդ խորհրդարանում, Ս. Ալեքսանյանը պատասխանեց. «Եթե ժողովուրդը կորոշի, կընտրի՝ կլինեմ, եթե չի որոշի՝ չեմ լինի: Ես գիտեմ, որ դու ես տենում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում