Մեր ջանը քա՞ր ա. Գրիգորիչը Լիսկայի «դոշին դարդերն է լացել». «Հրապարակ»
«Օրերով ԱԺ ամբիոնը «պաշարման» մեջ պահած Զարուհի Փոստանջյանը Սյունիք կատարելիք այցից առաջ Աժ ամբիոնից ասել էր. «Պարոն Լիսկա, պատրաստվիր, գալու ենք՝ քեզ դուրս հանենք»։
Նույն օրը երեկոյան ՀՀԿ-ում Գալուստ Սահակյանին դեմ-դիմաց դուրս է եկել Սյունիքի մարզպետը. «Իյա, Սուրիկ, էս վախեցել-փախել-եկել ես Երեւան, որ ի՞նչ անես՝ փրկվե՞ս Զառայից, բա գիտես մեր ջանը քար ա»։
Խաչատրյանն ասել է, որ գործով է եկել մայր-կուսակցություն, որ գիշերն էլի գնալու է։ «Հա, գնա, անպայման գնա, Սուրիկ ջան, մի քիչ զբաղեցրու էդ Րաֆֆուն ու Զարուհուն, մինչեւ էս անտեր արտահերթը պրծնի, թե չէ մեր օրն օր չի»,- Լիսկայի «դոշին դարդերն է լացել» Գալուստ Գրիգորիչը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում