Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Վազող տողեր

Արցախցի կինը 4 երեխաների հետ փորձել է վերադառնալ Շուշի. տեսանյութ

Օգոստոսի 1–ին Շուշիի նախկին բնակիչ Իզաուրա Բալասանյանը 4 մանկահասակ երեխաների հետ, որոշել է հատել Շուշիի սահմանը՝ այնտեղ ապրելու նպատակով, սակայն ռուս խաղաղապահների միջամտությամբ նրանք հետ են վերադարձել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Իզաուրա Բալասանյանը:

Ըստ Իզաուրայի՝ նա այդ քայլին է դիմել այն բանից հետո, երբ տանտերը, որտեղ որ ապրում է նա, տան վարձը 100 հազարից դարձրել է 150 հազար դրամ. «Հոկտեմբերի 1-ից ես դուրս եմ եկել Շուշիի իմ տանից և բնակություն եմ հաստատել Ստեփանակերտի Դավիթ Բեկ փողոցի հանրակացարանում: Մինչև այս տան վարձի 50 հազար դրամը տալիս էր պետությունը, մյուս 50 հազարը ես էի վճարում, բայց, երբ տանտերը բարձրացրեց գումարը՝ դարձրեց այն 150 հազար դրամ, հասկացա, որ էլ ի վիճակի չեմ այն վճարելու»,- պատմեց Իզաուրան:

Մեր այն հարցին, թե արդյոք չէր վախենում 4 անչափահաս երեխաների հետ Շուշի վերադառնալ, պատասխանեց. «Այդ որոշումը կայացնելիս ես ոչնչի մասին չեմ մտածել, որովհետև շատ բարկացած էի, երեխաներիս վերցրի և դուրս եկա, ասացի՝ ես կորցնելու բան էլ չունեմ, երեխաներս են, իրենք էլ ինձ հետ են»,- նշեց նա:

Նա ընդգծեց, որ նախքան Շուշի վերադառնալը և այնտեղ բնակություն հաստատելու որոշում կայացնելը, դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն կեցության հարցերը լուծելու, սակայն, ինչպես Իզաուրան է նշում, օգնություն չեն ցուցաբերել նրան, ինչից հետո ստիպված գնացել է այդ քայլին. «Ինձ որևէ մեկը ուշադրություն չէր դարձնում, իսկ հիմա, երբ այսպիսի մեծ հնչեղություն ստացավ խնդիրս, նոր նկատեցին ինձ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ինձ ասացին, որ ընտրեմ տուն, որտեղ որ կցանկանամ ապրել և նրանք այդ տունը կգնեն ինձ և երեխաներիս համար»,- նշեց Իզաուրան՝ հավելելով, որ արդեն ընտրել է տունը, այն գտնվում Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում:

Իզաուրան մեզ հայտնեց, որ այս պահին բնակվում է Խնածախ գյուղի տներից մեկում, որը իր ընկերն է տրամադրել՝ անվճար հիմունքներով, մինչև նախարարության տուն տրամադրելը:

Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ երեխաների պատասխանատվությունը միայն իր ուսերին է մնացել, ամուսինը տարիներ առաջ է մահացել ինֆարկտից, որի գերեզմանը մնացել է Շուշիում՝ ադրբեջանցիների տիրապետության տակ: